Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ինչպե՞ս որոշել բեղմնավորման օրը. morevmankan.am
Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Հենց այդ պահին է իրականանում երկար սպասված հղիությունը: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել երեխայի բեղմնավորման օրը: Հարկ է նշել, որ տղամարդու օրգանիզմը միշտ պատրաստ է բեղմնավորման գործընթացին՝ պայմանավորված տղամարդու մշտական ֆերտիլությամբ:
Մինչդեռ կնոջ օրգանիզմը ենթակա է տարբեր գործոնների ազդեցության, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում ձվազատման վրա: Ըստ վիճակագրության, կնոջ օրգանիզմն ընդունակ է հղիանալ իր կյանքի ընթացքի միայն 4% դեպքերում:
Բեղմնավորման պահը որոշելու առաջին նշանը դաշտանային ցիկլն է: Որպես օրենք, այն կարելի է բաժանել 3 հիմնական շրջանների: Առաջինը ձվաբջջի աճման պահն է: Այս ընթացքում բեղմնավորման և հղիության հնարավորությունը նվազագույն է: Երկրորդ շրջանը ձվաբջջի դուրս գալն է ձվարանից: Հենց այս շրջանն է ենթադրում բեղմնավորման գործընթացը: Երրորդ շրջանը լիովին անպտուղ է, քանի որ այս ընթացքում տեղի է ունենում ձվաբջջի ոչնչացում:
Կան երկրորդ փուլը ճանաչելու մի քանի նշաններ: Ամենատարածվածը և ստույգը համարվում են արգանդի դիրքը, վզիկային լորձի առկայությունը, բազալ ջերմությունը:
Հնարավոր բեղմնավորման պահին արգանդի վզիկը լինում է փափուկ ու խոնավ և հեշտոցում գրավում է վերին դիրք: Օվուլյացիայից առաջ և հետո արգանդի վզիկը բավականին պինդ է, իսկ խողովակը՝ փակ: Որոշման համար անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին ինքնուրույն հետազոտել` շոշափումով: Վզիկային լորձի արտաքին տեսքն ընդունում է թափանցիկ և լպրծուն բնույթ: Մյուս շրջաններում այն բավականին պղտոր է, կպչուն, այդ պատճառով ընդդիմանում է սպերմատոզոիդների թափանցմանը ձվաբջջի մեջ: Եթե լորձը հիշեցնում է հում ձվի սպիտակուց, դա նշանակում է, որ տեղի է ունեցվել ձվազատում:
Բազալ ջերմության կտրուկ բարձրացումը խոսում է բեղմնավորման պահի մասին, որը պայմանավորված է պրոգեստերոնի արտադրման հետ: Որպես օրենք, ջերմությունը որոշվում է առավոտյան ժամերին` դեռ անկողնում: Ավելի ստույգ որոշումը հնարավոր է ջերմաչափի ներդրումով հեշտոցի և ուղիղ աղու մեջ:
Ավելի ցայտուն նշաններ են համարվում կրծքագեղձերի մեծացումը, դրանց ցավոտությունը և պտուկների բարձրացած զգայունությունը, ձվազատման ցավերը և հետքերը` սավանի վրա:
10.03.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ